ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թղմ., 28/4

+374 10 37 37 00

+ 374 10 36 00 04

sales@armoil.am  info@armoil.am

ՅՈՒՂԵՐ

LUBREX HYDRAULIC ISO VG-46, ISO VG-68

Ապրանքի նկարագրությունը.


«Լուբրեքս» հիդրավլիկ յուղը բարձր արդյունավետությամբ քսանյութ է, որը բաղկացած է բարձրորակ նավթային հիմքից և համաչափ հավելանյութերի համակարգից՝ նախատեսված բավարարել մի շարք ծանրաքաշ հիդրավլիկ սարքավորումների պահանջները: Այս արտադրանքը հատկապես նախատեսված է անմոխիր մանրիչների և մետաղական նստվածքների պիտանի մնացորդների օգտագործման համար, որոնք համակցված են հակակոռոզիոն նյութերի հետ օքսիդացման, մաշվածության, կոռոզիայի և ժանգոտվածության վերահսկման համար: «Լուբրեքս» հիդրավլիկ յուղն օգտագործվում է մի շարք երկռեժիմ մայրուղային հիդրավլիկ մեքենաներում:


Կիրառությունները.

 
- Առաջատար ամերիկյան, եվրոպական և ճապոնական արտադրողների սարքավորումների հետ համատեղ օգտագործվող հիդրավլիկ համակարգեր և բաղադրիչներ

- Հիդրավլիկ համակարգեր, որոնցում առկա են շրջակա միջավայրի ջերմաստիճանի պայմաններ

- Հիդրավլիկ համակարգեր, որոնք բաղկացած են ատամնավոր շարժանիվներից և առանցքակալներից, որոնցում անհրաժեշտ են հակամաշվածության հուսալի հատկություններ

Առանձնահատկությունները և առավելությունները.


- Պրեմիում դասի այս արտադրանքը գերազանց հանդես է գալիս մի շարք բազմամետաղ հիդրավլիկ համակարգերում և բաղադրիչներում: Օքսիդացումից գերազանց պաշտպանությունը պատշաճ կերպով հանդես է գալիս բարձր ջերմաստիճանի և երկարատև շահագործման ժամանակահատվածի պայմաններում: Մաշվածության դեմ պաշտպանության բարձր մակարդակը նպաստում է սարքավորման երկարակեցությանը և մեխանիզմի սակավ վնասվելուն:

 

LUBREX COMPRESSOR VG-68

Ապրանքի նկարագրություն.


«Լուբրեքս» կոմպրեսորային յուղերը բարձրորակ նավթային հիմքով և պրեմիում դասի հավելանյութերով խառնուրդներ են, որոնք նվազեցնում են ջրի քանակը, դիմադրում օքսիդացմանը, պաշտպանում ժանգոտվածությունից և նպաստում հիդրավլիկ կայունությանը: Կազմված լինելով բարձրորակ նավթային հիմքերից և պրեմիում դասի հավելանյութերից, դրանք նախատեսված են ապահովել սարքավորումների բացառիկ պաշտպանությունը և կոմպրեսորների հուսալիությունը, որոնք աշխատում են մեղմ և խիստ պայմաններում:
Այն պրեմիում դասի բարձրորակ օդային կոմպրեսոր է, որն ապահովում է գերազանց պաշտպանություն մաշվածության դեմ և նվազեցնում պահպանման ծախսերը՝ նվազագույնի հասցնելով սարքավորման հետ կապված խնդիրները, ներդրումները և հետագա աշխատանքների հետ կապված ծախսերը:


Առանձնահատկությունները և առավելությունները.


- Յուղի երկարակեցություն

- Բացառիկ պաշտպանություն մաշվածության դեմ

- Համակարգի արդյունավետության պահպանում

- Արդյունավետ պաշտպանություն ժանգոտվածության և կոռոզիայի դեմ

- Պաշտպանություն ածխային նստվածքների առաջացման դեմ

- Բացառիկ օքսիդացում և ջերմային կայունություն

 

LUBREX ANTIFREEZE 100%

Պրեմիում որակի, էթիլեն գլիկոլի հիմքով հակասառեցուցիչ է, որն ապահովում է  սառեցման համակարգերի մետաղյա մասերի պաշտպանությունը կոռոզիայից: Այն կարող է օգտագործվել դիզելային շարժիչների բարձր պահանջներով, երբ զուգակցվում են հավելյալ սառեցնող հավելումների հետ: Ունի նաև եռման բարձր ջերմաստիճան, ինչը լրացուցիչ առավելություն է բարձր ջերմային պայմաններում մեքենան օգտագործելիս: Պահպանում է իր կայունությունը մինչև  -80 աստիճան ջերմային պայմանների համար:

LUBREX LITHIUM GREASE

Բարձր որակի քսանյութ է: Ունի օքսիդացման բարձր կայունություն, հակամաշվածության և հակակոռոզիոն բարձր ցուցանիշներ:

Ապահովում է յուղման երկարակեցություն, ջրակայուն է: Համատեղելի է ուրիշ տեսակ լիտիումային քսանյութերի հետ:

Պահպանում է իր կայությունը -20 մինչև 140 աստիճան ջերմային պայմանների համար:

LUBREX DOT-3, DOT-4

Ապրանքի նկարագրություն.

Սինթետիկ հումքից բաղկացած բարձրակարգ արգելակման հեղուկ է, ունի եռման բարձր ջերմաստիճան:

Կիրառությունները.

- Այն հարմար է ավանդական թմբկային և սկավառակային, արգելակման համակարգերի օգտագործման համար՝ անգամ բարձ պայմաններում

- Հարմար է բոլոր հիդրավլիկ սեղմման և արգելակման համակարգի համար, բացառությամբ հանքային յուղ պահանջողներին

Առանձնահատկությունները և առավելությունները.

- Ցածր գոլորշիացում

- Ցածր ջերմաստիճանում մածուցիկություն

- Գերազանց ջերմադիմացկունություն

- Գերազանց քիմիական կայունություն և կոռոզիոն դիմադրություն

- Համատեղելի է բոլոր համակարգերի հետ

Կարելի է խառնել նույն կարգի բոլոր տեսակի արգելակման հեղուկների հետ:

LUBREX ANTIFREEZE 50%

Ապրանքի նկարագրությունը և կիրառությունները.



«Լուբրեքս»  անտիֆրիզը նախատեսված է և՛բենզինով, և՛ դիզելային վառելիքով շարժիչների համար: Այն մասնավորապես բաղկացած է մոնոէթիլենգլիկոլի խառնուրդից և ընտրված հավելանյութերի ամբողջությունից, որոնք ապահովում են լիակատար բացառիկ պաշտպանություն: «Լուբրեքս»-ն առաջարկում է և՛ պատրաստի, և՛ խտացված անտիֆրիզ:
«Լուբրեքս խտանյութը պետք է լուծել մաքուր ջրի հետ (նախընտրելի է աղազտված) մինչև 30% խտության, որը թեթև տրանսպորտային միջոցների համար կոռոզիայից բավարար պաշտպանություն է ապահովում և 50%, որը նախընտրելի խտություն է դիզելային վառելիքով աշխատող հզոր շարժիչների լավագույն պաշտպանության համար: Մաքուր սառեցման համակարգում անտիֆրիզը կցուցաբերի օպտիմալ պաշտպանություն մինչև մեկ տարի, որից հետո համակարգը պետք է դատարկել և կրկին լիցքավորել սառեցուցիչով:

Առանձնահատկությունները և առավելությունները.

 
- Շարժիչի արդյունավետ սառեցում առանց եռացնելու

- Մաքուր սառեցման համակարգ՝ պաշտպանելով տիղմի և ջրի նստվածքներից

- Պաշտպանություն խառնուրդների կոռոզիայի դեմ, որոնք օգտագործվում են ժամանակակից տրանսպորտային միջոցների սառեցման համակարգում

- Պաշտպանություն ցրտահարությունից

- Պաշտպանություն կավիտացիաների կոռոզիայից

- Ջրի պոմպերի արդյունավետ յուղում

- Կաուչուկների հետ համատեղելիություն

 

LUBREX CALCIUM GREASE

Ջրակայուն, բիոքայքայիչ քսանյութ է: Ունի բարձր ջրադիմացկունություն, դիմադրողականություն օքսիդացումից, մաշվածությունից, ժանգոտվածությունից:

Խորհուրդ է տրվում օգտագործել մեխանիզմների, սարքավորումների ընդհանուր յուղման համար:

Պահպանում է իր կայությունը մինչև 170 աստիճան ջերմային պայմանների համար:

  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 60/70

    Երեվանում (առանց մաքսազերծման)
  • 0
    Դրամ / լիտր

    Դիզել

    ԵՎՐՈ 5
  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 85/100

    Երեվանում (առանց մաքսազերծման)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ