Enter your E-mail address

E-mail
Required field
Incorrect e-mail
  • 2
  • 2
  • 2
  • 2
  • 2

Մեր մասին

 «Արմօյլ» ընկերությունը զբաղվում է նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով: 
    Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին տվյալ ոլորտում ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հիմնադիրների կողմից, ովքեր նախքան Հայաստանում ընկերության հիմանդրելը, իրենց գործունեությունը ծավալում ԱՄԷ-ի, ԻԻՀ-ի, ասիական, եվրոպական, աֆրիկյան մի շարք երկրների նավթային շուկաներում: Նախքան «Արմօյլ» ընկերության հիմնումը հատուկ մասնագետների շնորհիվ բազում խորը ուսումնասիրություններ են անցկացվել հայաստանյան շուկայում, մանրամասնորեն ուսումնասիրվել է տեղական շուկան, տեղի կլիմայական պայմանները, շուկայում գործող քաղաքականությունը, սպառողների պահանջարկն ու միջազգային որակը, և, ստացած արդյունքներն ու ունեցած փորձառությունը համադրելով, ստեղծվեց, իրեն նմանը չունեցող, «Արմօյլ» ՓԲԸ-ն: 
   «Արմօյլ» ընկերությունը հանդիսանում է «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և ԱՊՀ երկրներում և իր ավտոյուղերը ներմուծում է ԱՄԷ-ից։
   «Արմօյլ» ընկերությունը առաջարկում է տարբեր ծավալների բարձրորակ շարժիչի յուղերի, հիդրավլիկ, մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփերի յուղերի, կոմպրեսորի յուղերի, արգելակման հեղուկի, հակասառեցնող հեղուկների/անտիֆրիզների, քսայուղերի, դիզելային վառելիքի, բիտումի և այլնի լայն ընտրանի։ 
  «Արմօյլ» ընկերությունը ունի Դավթաշեն 2-րդ թղմ 28/4 հասցեում գտնվող իր՝ մասնագիտացված խանութ–ցուցասրահը, որտեղ բարձր որակավորում ունեցող անձնակազմը, ով հատուկ վերապատրաստում է անցել Դուբայում, անհրաժեշտ տեղեկություն և անվճար խորհրդատվություն է տրամադրում վարորդներին։
   «Արմօյլ» ընկերության հիմնական նպատակն ու առաքելությունը իր հաճախորդների պահանջները բարձր մակարդակով բավարարելն ու երկարաժամկետ համագործակցություն ապահովելն է:
   «Արմօյլ» ընկերության սկզբունքներ են՝
                           ԱԶՆՎՈւԹՅՈւՆ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՎ ԱՌԱՋԽԱՂԱՑՈւՄ …

Վերջին Լուրեր

Ավտոյուղ փոխելու շարժական ծառայություն Հայաստանում

կարդալ ավելին 03.03.2017

Առաջին անգամ Հայաստանում

կարդալ ավելին 27.01.2017

Շուտով

կարդալ ավելին 25.01.2017

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

կարդալ ավելին 29.12.2016

Շնորհակալագրի շնորհում «Արմօյլ» ՓԲԸ աշխատակիցներին

կարդալ ավելին 27.12.2016

«Արմօյլ» ընկերությունը այսօր նշում է իր հիմնադրման երրորդ տարելիցը

կարդալ ավելին 28.10.2016