Enter your E-mail address

E-mail
Required field
Incorrect e-mail
  • 2
  • 2
  • 2
  • 2
  • 2

Դիզել EURO 5

Դիզելային վառելիքը հեղուկ նավթամթերք է, որն օգտագործվում է դիզելային շարժիչով մեքենաների մեջ: Յուրաքանչյուր դիզելային վառելիքի որակ կախված է նրանում առկա նավթի քանակից: Եվրո 5 դիզելը իր որակով համարվում է վերջին դասի դիզելային վառելիք: Որքան բարձր է դիզելային վառելիքի որակը, այնքան քիչ վնաս է հասցվում շարժիչին, չի տուժում նաև էկոլոգիան, քանի որ Եվրո 5 դիզելում քիչ են վտանգավոր արտանետումների հավանականությունը: Ընդհանրապես Եվրո դիզել խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի վայրերում, որտեղ մեծ է պահանջը մաքուր պահել շրջակա միջավայրը:
Համաձայն ընդունված ստանդարտների՝ Եվրո 5 դիզելին բնորոշ են հետևյալ բնութագրերը՝
- Շարժիչի ձայնի և վիբրացիայի նվազեցում,
- Շարժիչի մեկնարկի հեշտացում,
- Էկոլոգիապես մաքուր արտանետումների ապահովում,
- Վառելիքի ծախսի նվազեցում
Ընդհանուր առմամբ դիզելային վառելիքում հատկապես կարևորվում են երկու ցուցանիշներ՝ ծծումբի պարունակությունը և բռնկման ջերմաստիճանը: Եվրո 5 ստանդարտի դիզելի պարագայում ծծումբի պարունակությունը պետք է լինի 10-50 ppm-ի սահմաններում, իսկ բռնկման ջերմաստիճանը ոչ պակաս, քան 55 °C:
Ներկայումս «Արմօյլ» ընկերության կողմից առաջարկվող Եվրո 5 դիզելի ծծումբի պարունակությունը 5 ppm է, իսկ բռնկման ջերմաստիճանը՝ 73°C, ինչն էլ խոսում է բարձր որակի մասին:

Վերջին Լուրեր

Ավտոյուղ փոխելու շարժական ծառայություն Հայաստանում

կարդալ ավելին 03.03.2017

Առաջին անգամ Հայաստանում

կարդալ ավելին 27.01.2017

Շուտով

կարդալ ավելին 25.01.2017

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

կարդալ ավելին 29.12.2016

Շնորհակալագրի շնորհում «Արմօյլ» ՓԲԸ աշխատակիցներին

կարդալ ավելին 27.12.2016

«Արմօյլ» ընկերությունը այսօր նշում է իր հիմնադրման երրորդ տարելիցը

կարդալ ավելին 28.10.2016