«Արմօյլ» ընկերությունը զբաղվում է նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:
Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին տվյալ ոլորտում ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հիմնադիրների կողմից, ովքեր նախքան Հայաստանում ընկերության հիմանդրելը, իրենց գործունեությունը ծավալում էին ԱՄԷ-ի, ասիական, եվրոպական, աֆրիկյան մի շարք երկրների նավթային շուկաներում: Նախքան «Արմօյլ» ընկերության հիմնումը հատուկ մասնագետների շնորհիվ բազում խորը ուսումնասիրություններ են անցկացվել հայաստանյան շուկայում, մանրամասնորեն ուսումնասիրվել է տեղական շուկան, տեղի կլիմայական պայմանները, շուկայում գործող քաղաքականությունը, սպառողների պահանջարկն ու միջազգային որակը, և, ստացած արդյունքներն ու ունեցած փորձառությունը համադրելով, ստեղծվեց, իրեն նմանը չունեցող, «Արմօյլ» ՓԲԸ-ն:
«Արմօյլ» ընկերությունը հանդիսանում է «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և ԱՊՀ երկրներում և իր ավտոյուղերը ներմուծում է ԱՄԷ-ից։
«Արմօյլ» ընկերությունը առաջարկում է տարբեր ծավալների բարձրորակ շարժիչի յուղերի, հիդրավլիկ, մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփերի յուղերի, կոմպրեսորի յուղերի, արգելակման հեղուկի, հակասառեցնող հեղուկների/անտիֆրիզների, քսայուղերի, դիզելային վառելիքի, բիտումի և այլնի լայն ընտրանի։
«Արմօյլ» ընկերությունը Դավթաշեն 2-րդ թղմ., 28/4 հասցեում ունի իր՝ մասնագիտացված խանութ–ցուցասրահը, որտեղ բարձր որակավորում ունեցող անձնակազմը, ով հատուկ վերապատրաստում է անցել Դուբայում, անհրաժեշտ տեղեկություն և անվճար խորհրդատվություն է տրամադրում վարորդներին։
«Արմօյլ» ընկերության հիմնական նպատակն ու առաքելությունը իր հաճախորդների պահանջները բարձր մակարդակով բավարարելն ու երկարաժամկետ համագործակցություն ապահովելն է:
«Արմօյլ» ընկերության սկզբունքներ են՝
ԱԶՆՎՈւԹՅՈւՆ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՎ ԱՌԱՋԽԱՂԱՑՈւՄ …