ՀՀ Կոտայքի մարզ, Եղվարդ քաղաքում շարունակվում
Ներկայումս «Արմօյլ» ՓԲԸ-ն հայաստանյան շուկայի համար առաջարկում է բիտումի 60/70 և 85/100 տեսակները: Ընկերության առաջարկի սահմանափակությունը պայմանավորված է նրանով, որ բիտումի այս տեսակներն են հանդիսանում տվյալ շուկայի ամենամեծ պահանջարկ ունեցողները: Սակայն «Արմօյլ» ՓԲԸ-ի հնարավորության սահմաններում է առաջարկել նաև բիտումի այլ տեսականի:
Բիտումի կիրառությունը.
Բիտումի ամենահայտնի և առավել շատ օգտագործվող տարատեսակներն են 60/70 և 85/100-ը: Այն օգտագործվում է ճանապարհաշինության, օդանավակայանների թռիչքուղու մակերեսներում, հիդրավլիկ համակարգերում (ինչպիսիք են գետերի ափերի ամրացումները, ամբարտակների կառուցումը, ակոսների բացումը): Այն նաև օգտագործվում է արդյունաբերական համակարգերում, օրինակ՝ տանիքների, տպագրման ներկերի, էլեկտրալամպերի, հատակի մաստիկայի, երկկողմանի թղթերի արտադրությունում:
Նոսր բիտումը իր բաղադրության շնորհիվ կարող է օգտագործվել թեթև և միջին ծանրաբեռնվածություն ունեցող ճանապարհների կառուցման համար: Սակայն եթե ճանապարհների երթևեկության ծանրաբեռնվածությունը շատ է, հատկապես մեծ բեռնատարների պատճառով, կամ ճանապարհները դժվար է պահպանել երթևեկության հոսքերի պատճառով կամ գտնվում է բարդ կլիմայական պայամններում, ինչպիսիք են շատ ցուրտը, տաքը և անձրևոտը, նախընտրելի է օգտագործել այնպիսի բիտում, որի մեջ ներառված են տարբեր պոլիմերներ՝ բիտումի որակը բարձրացնելու համար: