ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թղմ., 28/4

+374 10 37 37 00

+ 374 10 36 00 04

sales@armoil.am  info@armoil.am

«Արմօյլ» ընկերության աշխատակիցները մասնագիտական վերապատրաստում են անցել Դուբայում

«Արմօյլ» ընկերության տնօրինությունը գիտակցում է բարձր որակավորում ունեցող մասնագետների կարևորությունը ընկերության կայացման և զարգացման գործընթացում: Այդ իսկ պատճառով, իր աշխատակիցներին մասնագիտական գիտելիքներով ապահովելու համար կազմակերպել է հնգօրյա վերապատրաստման դասընթացներ Դուբայում:
Վերապատրաստման ծրագիրը տևել է 07.03.2014թ.-ից մինչև 11.03.2014թ.-ը:


Վերապատրաստման ծրագրի շրջանակներում «Արմօյլ» ընկերության աշխատակիցները մասնակցել են ապրանքի փորձաքննության, փաթեթավորման և պահեստավորման աշխատանքներին. ուստի հնարավորություն են ունեցել ավելի խորությամբ ծանոթանալ այն գործընթացին, որը անցնում է ապրանքը մինչև սպառողին հասնելը:
Վերապատրաստման ծրագիրը բաղկացած էր չորս հիմնական մասերից՝
1. տեսական
2. փորձաքննության
3. փաթեթավորման
4. պահեստավորման:
Նախ, որպես ծանոթություն, «Արմօյլ» ընկերության աշխատակիցներին ներկայացվեց «Լուբրեքս» ընկերության հիմնական բաժինները և վերապատրաստման ծրագրի բովանդակությունը:
Հաշվի առնելով, որ ապրանքի որակական հատկանիշները քննվում և գնահատվում են փորձաքննության արդյունքների հիման վրա, վերապատրաստման ծրագրի երկրորդ և հիմնական մասն էին կազմում լաբորատոր աշխատանքները: «Լուբրեքս» ընկերության լաբորատորիան տարածաշրջանում լավագույն լաբորատորիան է, հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով: Ուստի դա լավ հնարավորություն էր ոչ միայն մանրամասնորեն ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին, դրանց ընձեռած լայն հնարավորություններին, այլ նաև մասնակցել և ապա ինքնուրույն կատարել ապրանքի փորձաքննության հիմնական և գլխավոր աշխատանքներ՝
• Flash Point- այս մեթոդը գնահատում է ապրանքի բռնկման աստիճանը, որը ավտոյուղերի պարագայում առաջնային պահանջներից է. այսինքն ապրանքի բռնկման աստիճանի բարձր լինելը հավաստում է ապրանքի բարձր որակի մասին:
• Pour Point—թեստավորման այս մեթոդը գնահատում է ապրանքի սառցակալման աստիճանը, որի արդյունքում որոշվում է ապրանքի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:
• Viscosity Index- թեստավորման այս մեթոդը գնահատում է ապրանքի ջերմային տատանումները:
• Kinematic Viscosity in 40 0C and 100 0C- թեստավորման այս մեթոդը գնահատում է ապրանքի ջերմակայունությունը 40 0C-ում և 100 0C-ում:
• Color test- թեստավորման այս մեթոդը գնահատում է ապրանքի գունային տվյալները:
• Density- թեստավորման այս մեթոդը գնահատում է ապրանքի խտությունը:
Այս մեթոդների արդյունքում ստացված տվյալների հիման վրա է գնահատվում ապրանքի որակական հատկանիշները. ուստի շատ կարևոր է տիրապետել այդ տվյալներին և կարողանալ համեմատել տարբեր ապրանքների փորձաքննության արդյունքները՝ դրանց միջև որակական առավելություններ գտնելու համար:
Ապա, «Արմօյլ» ընկերության աշխատակիցները ուսումնասիրեցին ապրանքի փաթեթավորման և պահեստավորման գործընթացը, ինչը նույնպես կատարվում է վերջին սերնդի բարձրորակ տեխնոլոգիաներով՝ հնարավորինս նվազեցնելով մարդկային գործոնը այս պրոցեսում:
«Արմօյլ» ընկերության աշխատակիցները, վերազինված մասնագիտական գիտելիքներով, վերադարձան Հայաստան և հպարտորեն փաստում են, որ պատրաստ են գրանցել նոր որակ Հայաստանում՝ նավթամթերքի առուվաճառքի սպասարկման ոլորտում: Այնպես որ, ուրախ կլինենք օգտակար լինել Ձեզ: Մասնագիտական ցանկացած հարցով կարող եք դիմել ՀՀ, ք.Երևան, Տիգրան Պետրոսյան 28/4 հասցեում գտնվող խանութ-ցուցասրահ:

  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 60/70

    Երեվանում (առանց մաքսազերծման)
  • 0
    Դրամ / լիտր

    Դիզել

    ԵՎՐՈ 5
  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 85/100

    Երեվանում (առանց մաքսազերծման)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ