ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թղմ., 28/4

+374 10 37 37 00

+ 374 10 36 00 04

sales@armoil.am  info@armoil.am

«Արմենիա Էքսպո 2014» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում «Արմօյլ» ընկերությունը արժանացավ մրցանակի

«Արմօյլ» ընկերությունը սեպտեմբերի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հնարավորություն ունեցավ հայ սպառողին ներկայացնել իր կողմից ներմուծված նավթամթերքի լայն տեսականին «Արմենիա Էքսպո 2014» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ մասնակիցներին իր ներկայությամբ ոգևորեց ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանը:

«Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին հնարավորինս հակիրճ ներկայացրեց ընկերության գործունեության ոլորտը, մեկ ամյա գործունեության ընթացքում գրանցած հաջողությունները և ապագա պլանները: Պարոն վարչապետը խոստացավ հնարավորինս աջակցել նորաստեղծ, բայց արդեն բավականին մեծ հաջողությունների հասած ընկերությանը՝ հավաստիացնելով, որ ՀՀ կառավարությունը հնարավոր բոլոր լծակներով խթանելու է նորաստեղծ բիզնեսին ամրապնդման և կայացման հարցում, իսկ արդեն գործող բիզնեսում առկա խնդիրներին տրվելու են իրատեսական լուծումներ: Իր խոսքերով և ներկայությամբ ՀՀ վարչապետը ոգևորեց և մաղթեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման և բարգավաճման հարցում կարևոր դեր ունենա նաև «Արմօյլ» ընկերությունը:
Ցուցահանդեսի երկրորդ օրը մասնակիցներին ոգևորեց ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը՝ ՀՀ տնտեսության զարգացման հարցում կարևորելով յուրաքանչյուր նորաստեղծ և արդեն գործող բիզնեսների առկայությունը: «Արմօյլ» ընկերության տաղավարը չմնաց աննկատ պարոն Սերժ Սարգսյանի կողմից, նրան հետաքրքրեց «Արմօյլ»-ի գործունեության բնագավառը, առկա խնդիրներն ու մարտահրավերները: ՀՀ նախագահի ուշադրությունից և հետաքրքրությունից տպավորված՝ «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց ընկերության գործունեության ոլորտն ու ապագա ծրագրերը: Նախագահի այցից հետո «Հ1», «ԱՐ», «Կենտրոն» հեռուստաընկերությունների լրատվամիջոցներից ևս հետաքրքրվեցին «Արմօյլ» ընկերության մասին, ընկերության տնօրենը, օգտագործելով ընձեռված հնարավորությունը, սիրով ևս մեկ անգամ ներկայացրեց ընկերությունը՝ այս անգամ արդեն հեռուստադիտողին:
«Արմենիա Էքսպո 2014» ծրագրի կազմակերպիչների և այցելուների կողմից «Արմօյլ» ընկերության տաղավարը ճանաչվեց լավագույն տաղավար, և ընկերությունը արժանացավ համապատասխան մրցանակի:
«Արմօյլ» ընկերությունը բավականին արդյունավետ է համարում իր մասնակցությունը «Արմենիա Էքսպո 2014» միջազգային ցուցահանդեսին, քանի որ, ծրագիրը հնարավորություն ընձեռեց ընկերությանը ներկայանալ հանրության ավելի լայն շրջանակներին և ձեռք բերել հուսալի գործընկերներ:

  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 60/70

    Երեվանում (առանց մաքսազերծման)
  • 0
    Դրամ / լիտր

    Դիզել

    ԵՎՐՈ 5
  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 85/100

    Երեվանում (առանց մաքսազերծման)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ