ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թղմ., 28/4

+374 10 37 37 00

+ 374 10 36 00 04

sales@armoil.am  info@armoil.am

Մեկնարկել են «Արմօյլ» ընկերության գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքները:

 «Արմօյլ» ընկերության բիզնես ծրագրի նպատակն է Հայաստանում նմանը չունեցող  ընկերության հիմնումը: Համաձայն բիզնես ծրագրի՝ նախօրոք պլանավորված էր ընկերության կազմի մեջ մտնող կենտրոնական գրասենյակը և գործարանը: Ծրագրի առաջին մասը՝ գրասենյակի հիմնումը, արդեն իսկ իրագործված է:

Գրասենյակը զբաղվում է միջազգային ստանդարտների համապատասխան նավթամթերքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով, այն գործում է ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թղմ. 28/4 հասցեում:
Հիմա արդեն «Արմօյլ» ընկերությունը ուրախ է տեղեկացնել, որ մեկնարկել է ծրագրի իրագործման երկրորդ փուլը՝ գործարանի հիմնումը: ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ հասցեում արդեն սկսվել են գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքները:
Գործարանը ունենալու է նաև տարածաշրջանում միակ մասնագիտացված լաբորատորիան, որը համալրված է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապրանքի փորձաքննության և հետազոտության համար անհրաժեշտ հետևյալ սարքավորումներով՝
1. VISCOMETER
2. DENSITY
3. ASTM D 92
4. ASTM D 93
5. SULPHUR CONTENT
6. ASTM D 86
7. TAN
8. TBN
9. POUR POINT
10. CLOUD POINT
11. CETANE
12. ASH CONTENT
13. SEDIMENT
14. METAL CONTENT
15. CARBON RESIDUE և այլն:

  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 60/70

    Երեվանում (առանց մաքսազերծման)
  • 0
    Դրամ / լիտր

    Դիզել

    ԵՎՐՈ 5
  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 85/100

    Երեվանում (առանց մաքսազերծման)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ