ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թղմ., 28/4

+374 10 37 37 00

+ 374 10 36 00 04

sales@armoil.am  info@armoil.am

«Արմօյլ» ընկերությունը ուրախ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ Հայաստան-ԼՂՀ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում՝ աջակցելով Համահայկական խաղերի անցկացմանը:

Սույն թվականի օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական 6-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերի բացումը ազդարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը:

Այս տարի Համահայկական խաղերը համընկել են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ և ընդգրկվել են Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների ցանկում: 2015թ.-ի Համահայկական խաղերը աննախադեպ են ոչ միայն մասնակից քաղաքների աշխարհագրությամբ, այլ նաև անցկացվող մարզաձևերով: Նախորդ տարիների համեմատությամբ կրկնապատկվել են և՛ մասնակիցների թիվը, և՛ մարզաձևերի տեսակները. խաղերին մասնակցում են 165 քաղաքներից ժամանած թիմեր, որոնք մրցելու են 17 մարզաձևերում: Համահայկական 6-րդ ամառային խաղերը կանցկացվեն 02.08.2015թ.-ից մինչև 13.08.2015թ.-ը:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Համահայկական խաղերը ամբողջ աշխարհում սփռված հայերին համախմբելու նպատակ է հետապնդել և մինչ օրս համարվում է Հայաստան-ԼՂՀ-Սփյուռք ամենաամուր օղակներից մեկը:
«Արմօյլ» ընկերությունը ուրախ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ Հայաստան-ԼՂՀ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում՝ աջակցելով Համահայկական խաղերի անցկացմանը: «Արմօյլ» ՓԲԸ-ն սատարում է  «Ռեշտ» թիմին և մաղթում է առողջ մրցակցություն առաջիկա խաղերում:

  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 60/70

    Երեվանում (առանց մաքսազերծման)
  • 0
    Դրամ / լիտր

    Դիզել

    ԵՎՐՈ 5
  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 85/100

    Երեվանում (առանց մաքսազերծման)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ