ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թղմ., 28/4

+374 10 37 37 00

+ 374 10 36 00 04

sales@armoil.am  info@armoil.am

«Արմօյլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը ՏՀ 25 «Նավթամթերք եվ քսուքային նյութեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի նորընտիր նախագահ

2015թ.-ի հոկտեմբերի 15-ին կայացավ ՏՀ 25 «Նավթամթերք և քսուքային նյութեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի առաջին նիստը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել և ուսումնասիրվել են հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակներն ու խնդիրները, իրականացվել է հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի և քարտուղարի ընտրություններ, ուսումնասիրվել են հետագա անելիքներն ու քայլերը:
Այս հանձնաժողովի ստեղծման հիմնական և կարևոր նպատակներն են տեղական նավթային շուկայի կարգավորումն ու վերահսկողությունը, անհրաժեշտ բարեփոխումների կատարումը, միջպետական հանձնաժողովների հետ համագործակցությունը և այլն:


Հանձնաժողովի պատվավոր անդամներն էին.
• «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները,
• ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչները,
• ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչները,
• ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները,
• ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության ներկայացուցիչները և այլոք:
Ներկաների շարքում էին նաև.
• «ՍԻՓԻԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ն,
• «Ֆլեշ» ՍՊԸ-ն,
• «Արմօյլ» ՓԲԸ-ն,
• «Նակօյլ» ՍՊԸ-ն,
• «Վիկան» ՍՊԸ-ն,
• «Բարսել» ՍՊԸ-ն,
• «Արկոնդ» ՍՊԸ-ն,
• «Ասօյլ» ՍՊԸ-ն,
• «ԳևԳրիգ» ՍՊԸ-ն

Հանձնաժողովի նպատակներն ու խնդիրները քննարկելուց հետո տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահի ընտրությունը, որի արդյունքում որպես ՏՀ 25 «Նավթամթերք և քսուքային նյութեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի առաջին նախագահ ընտրվեց «Արմօյլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին:
Որպես հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը:
Իսկ հանձնաժողովի քարտուղար նշանակվեց «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ստանդարտացման և հետազոտությունների բաժնի պետ Արթուր Ստեփանյանը:

Հանձնաժողովը իր վրա մեծ պատասխանատվություն է ստանձնել տեղական նավթային շուկայում խոշոր բարեփոխումներ իրականացնել:

 

  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 60/70

    Երեվանում (առանց մաքսազերծման)
  • 0
    Դրամ / լիտր

    Դիզել

    ԵՎՐՈ 5
  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 85/100

    Երեվանում (առանց մաքսազերծման)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ