ՀՀ Կոտայքի մարզ, Եղվարդ քաղաքում շարունակվում
«Արմօյլ» ընկերության բիզնես ծրագրի նպատակն է Հայաստանում նմանը չունեցող ընկերության հիմնումը: Համաձայն բիզնես ծրագրի՝ նախօրոք պլանավորված էր ընկերության կազմի մեջ մտնող կենտրոնական գրասենյակը և գործարանը: Ծրագրի առաջին մասը՝ գրասենյակի հիմնումը, արդեն իսկ իրագործված է:
«Արմօյլ» ընկերության անձնակազմը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով, որ 2015թ.-ը նորանոր հաջողությունների, հաղթանակների և խաղաղության տարի լինի:
Ազգային բարերարութեան համար Վեհափառ Հայրապետի ձեռամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ասպետ»-ի շքանշանով պարգևատրվեց «Արմօյլ» ընկերության հիմնադիր Հենրիկ Տեր-Ղուկասեանը, որի բարերարութեամբ վերանորոգվել, բարեկարգվել ու բարեզարդվել է Բիքֆայայում գտնվող Հայոց Ցեղասպանութեան յուշակոթողը:
Արդեն մեկ տարի է անցել «Արմօյլ» ընկերության հիմնադրման օրվանից: Նավթամթերքի առուվաճառքի շուկայում կայանալու և դիրքերը ամրապնդելու համար մեկ տարին շատ կարճ ժամանակահատված է, սակայն «Արմօյլ» ընկերությունը հպարտորեն է փաստում այդ մեկ տարվա ընթացքում ձեռք բերված հաջողությունների մասին: