ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թղմ., 28/4

+374 10 37 37 00

+ 374 10 36 00 04

sales@armoil.am  info@armoil.am

Նորություններ

«Արմօյլ» ՓԲԸ-ում նախատոնական տրամադրություն է, ընկերության ողջ անձնակազմը պատրաստվում է Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին: «Արմօյլ» ՓԲԸ-ն խոստանում է  իր հաճախորդների նախատոնական օրերը դարձնել ավելի հաճելի և հիշվող, այդ նպատակով պատրաստել է անակնկալներ գնորդների համար, այնպես որ շտապե՛ք ընկերության խանութ-ցուցասրահ:

«Արմօյլ» ընկերությունը սեպտեմբերի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հնարավորություն ունեցավ հայ սպառողին ներկայացնել իր կողմից ներմուծված նավթամթերքի լայն տեսականին «Արմենիա Էքսպո 2014» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ մասնակիցներին իր ներկայությամբ ոգևորեց ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանը:

«Արմօյլ» ՓԲԸ-ն օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպել էր ճանաչողական ակցիա: Ակցիայի շրջանակներում ընկերության նպատակն էր տեղեկանալ հայ սպառողի պահանջներին և ներկայացնել առաջարկվող ապրանքատեսականին: «Արմօյլ» ՓԲԸ-ի աշխատակիցները յոթ օր շարունակ Երևանի տարբեր հատվածներում ներկայացրել են ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականին, դրանց առանձնահատկություններն ու քննարկել հաճախորդներին  հուզող հարցերը: Ակցիայի շրջանակներում  մատուցվել են բազմաթիվ հաճելի անակնկալներ՝ նվերների  տեսքով, որի նպատակն էր ակցիայի մասնակիցներին հնարավորություն ընձեռել անվճար օգտվել  «Արմօյլ» ընկերության կողմից առաջարկվող ապրանքներից և համոզվել դրանց բարձր որակի մեջ:

«Արմօյլ» ՓԲԸ-ն կատարել է ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 28/4 հասցեում գտնվող գրասենյակին կից ցուցասրահի բացումը: Այսուհետ ընկերության հաճախորդները կարող են այցելել նորաբաց ցուցասրահ, որտեղ կծանոթանան ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականուն և տվյալ ոլորտում վերապատրաստում անցած մասնագետի կողմից կստանան որակյալ խորհրդատվություն:
«Արմօյլ» ՓԲԸ-ի աշխատակիցները սիրով սպասում են Ձեզ:

  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 60/70

    Երեվանում (առանց մաքսազերծման)
  • 0
    Դրամ / լիտր

    Դիզել

    ԵՎՐՈ 5
  • 0
    Դրամ / Տոննա

    Բիտում 85/100

    Երեվանում (առանց մաքսազերծման)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ