ՀՀ Կոտայքի մարզ, Եղվարդ քաղաքում շարունակվում
Ապրանքի նկարագրությունը.
«Լուբրեքս» հիդրավլիկ յուղը բարձր արդյունավետությամբ քսանյութ է, որը բաղկացած է բարձրորակ նավթային հիմքից և համաչափ հավելանյութերի համակարգից՝ նախատեսված բավարարել մի շարք ծանրաքաշ հիդրավլիկ սարքավորումների պահանջները: Այս արտադրանքը հատկապես նախատեսված է անմոխիր մանրիչների և մետաղական նստվածքների պիտանի մնացորդների օգտագործման համար, որոնք համակցված են հակակոռոզիոն նյութերի հետ օքսիդացման, մաշվածության, կոռոզիայի և ժանգոտվածության վերահսկման համար: «Լուբրեքս» հիդրավլիկ յուղն օգտագործվում է մի շարք երկռեժիմ մայրուղային հիդրավլիկ մեքենաներում:
Կիրառությունները.
- Առաջատար ամերիկյան, եվրոպական և ճապոնական արտադրողների սարքավորումների հետ համատեղ օգտագործվող հիդրավլիկ համակարգեր և բաղադրիչներ
- Հիդրավլիկ համակարգեր, որոնցում առկա են շրջակա միջավայրի ջերմաստիճանի պայմաններ
- Հիդրավլիկ համակարգեր, որոնք բաղկացած են ատամնավոր շարժանիվներից և առանցքակալներից, որոնցում անհրաժեշտ են հակամաշվածության հուսալի հատկություններ
Առանձնահատկությունները և առավելությունները.
- Պրեմիում դասի այս արտադրանքը գերազանց հանդես է գալիս մի շարք բազմամետաղ հիդրավլիկ համակարգերում և բաղադրիչներում: Օքսիդացումից գերազանց պաշտպանությունը պատշաճ կերպով հանդես է գալիս բարձր ջերմաստիճանի և երկարատև շահագործման ժամանակահատվածի պայմաններում: Մաշվածության դեմ պաշտպանության բարձր մակարդակը նպաստում է սարքավորման երկարակեցությանը և մեխանիզմի սակավ վնասվելուն:
Ապրանքի նկարագրություն.
«Լուբրեքս» կոմպրեսորային յուղերը բարձրորակ նավթային հիմքով և պրեմիում դասի հավելանյութերով խառնուրդներ են, որոնք նվազեցնում են ջրի քանակը, դիմադրում օքսիդացմանը, պաշտպանում ժանգոտվածությունից և նպաստում հիդրավլիկ կայունությանը: Կազմված լինելով բարձրորակ նավթային հիմքերից և պրեմիում դասի հավելանյութերից, դրանք նախատեսված են ապահովել սարքավորումների բացառիկ պաշտպանությունը և կոմպրեսորների հուսալիությունը, որոնք աշխատում են մեղմ և խիստ պայմաններում:
Այն պրեմիում դասի բարձրորակ օդային կոմպրեսոր է, որն ապահովում է գերազանց պաշտպանություն մաշվածության դեմ և նվազեցնում պահպանման ծախսերը՝ նվազագույնի հասցնելով սարքավորման հետ կապված խնդիրները, ներդրումները և հետագա աշխատանքների հետ կապված ծախսերը:
Առանձնահատկությունները և առավելությունները.
- Յուղի երկարակեցություն
- Բացառիկ պաշտպանություն մաշվածության դեմ
- Համակարգի արդյունավետության պահպանում
- Արդյունավետ պաշտպանություն ժանգոտվածության և կոռոզիայի դեմ
- Պաշտպանություն ածխային նստվածքների առաջացման դեմ
- Բացառիկ օքսիդացում և ջերմային կայունություն
Պրեմիում որակի, էթիլեն գլիկոլի հիմքով հակասառեցուցիչ է, որն ապահովում է սառեցման համակարգերի մետաղյա մասերի պաշտպանությունը կոռոզիայից: Այն կարող է օգտագործվել դիզելային շարժիչների բարձր պահանջներով, երբ զուգակցվում են հավելյալ սառեցնող հավելումների հետ: Ունի նաև եռման բարձր ջերմաստիճան, ինչը լրացուցիչ առավելություն է բարձր ջերմային պայմաններում մեքենան օգտագործելիս: Պահպանում է իր կայունությունը մինչև -80 աստիճան ջերմային պայմանների համար:
Բարձր որակի քսանյութ է: Ունի օքսիդացման բարձր կայունություն, հակամաշվածության և հակակոռոզիոն բարձր ցուցանիշներ:
Ապահովում է յուղման երկարակեցություն, ջրակայուն է: Համատեղելի է ուրիշ տեսակ լիտիումային քսանյութերի հետ:
Պահպանում է իր կայությունը -20 մինչև 140 աստիճան ջերմային պայմանների համար:
Ապրանքի նկարագրություն.
Սինթետիկ հումքից բաղկացած բարձրակարգ արգելակման հեղուկ է, ունի եռման բարձր ջերմաստիճան:
Կիրառությունները.
- Այն հարմար է ավանդական թմբկային և սկավառակային, արգելակման համակարգերի օգտագործման համար՝ անգամ բարձ պայմաններում
- Հարմար է բոլոր հիդրավլիկ սեղմման և արգելակման համակարգի համար, բացառությամբ հանքային յուղ պահանջողներին
Առանձնահատկությունները և առավելությունները.
- Ցածր գոլորշիացում
- Ցածր ջերմաստիճանում մածուցիկություն
- Գերազանց ջերմադիմացկունություն
- Գերազանց քիմիական կայունություն և կոռոզիոն դիմադրություն
- Համատեղելի է բոլոր համակարգերի հետ
Կարելի է խառնել նույն կարգի բոլոր տեսակի արգելակման հեղուկների հետ:
Ապրանքի նկարագրությունը և կիրառությունները.
«Լուբրեքս» անտիֆրիզը նախատեսված է և՛բենզինով, և՛ դիզելային վառելիքով շարժիչների համար: Այն մասնավորապես բաղկացած է մոնոէթիլենգլիկոլի խառնուրդից և ընտրված հավելանյութերի ամբողջությունից, որոնք ապահովում են լիակատար բացառիկ պաշտպանություն: «Լուբրեքս»-ն առաջարկում է և՛ պատրաստի, և՛ խտացված անտիֆրիզ:
«Լուբրեքս խտանյութը պետք է լուծել մաքուր ջրի հետ (նախընտրելի է աղազտված) մինչև 30% խտության, որը թեթև տրանսպորտային միջոցների համար կոռոզիայից բավարար պաշտպանություն է ապահովում և 50%, որը նախընտրելի խտություն է դիզելային վառելիքով աշխատող հզոր շարժիչների լավագույն պաշտպանության համար: Մաքուր սառեցման համակարգում անտիֆրիզը կցուցաբերի օպտիմալ պաշտպանություն մինչև մեկ տարի, որից հետո համակարգը պետք է դատարկել և կրկին լիցքավորել սառեցուցիչով:
Առանձնահատկությունները և առավելությունները.
- Շարժիչի արդյունավետ սառեցում առանց եռացնելու
- Մաքուր սառեցման համակարգ՝ պաշտպանելով տիղմի և ջրի նստվածքներից
- Պաշտպանություն խառնուրդների կոռոզիայի դեմ, որոնք օգտագործվում են ժամանակակից տրանսպորտային միջոցների սառեցման համակարգում
- Պաշտպանություն ցրտահարությունից
- Պաշտպանություն կավիտացիաների կոռոզիայից
- Ջրի պոմպերի արդյունավետ յուղում
- Կաուչուկների հետ համատեղելիություն
Ջրակայուն, բիոքայքայիչ քսանյութ է: Ունի բարձր ջրադիմացկունություն, դիմադրողականություն օքսիդացումից, մաշվածությունից, ժանգոտվածությունից:
Խորհուրդ է տրվում օգտագործել մեխանիզմների, սարքավորումների ընդհանուր յուղման համար:
Պահպանում է իր կայությունը մինչև 170 աստիճան ջերմային պայմանների համար: